Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետեւանքով Տավուշի մարզում թանկացումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետեւանքով Տավուշի մարզում թանկացել են բանջարեղենը եւ ցիտրուսային մրգերը։ Իջեւան քաղաքում բանջարեղենից միայն թարխունը չի թանկացել, մնացած կանաչեղենի գները բարձրացել են։ Նարինջի մեկ կիլոգրամի գինը նախկինում 400 դրամ էր, այժմ այն Իջեւանում վաճառվում է 750 դրամով։ Բանանի մեկ կիլոգրամի գինը 500 դրամից դարձել է 700 դրամ։ Բնակիչները դժգոհությամբ են արձագանքում գների թանկացմանը։




Լրահոս