Ապօրինություններ՝ Գետահովիտ գյուղում․ ինչ պատիժ է սպասվում 55-ամյա քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2020թ. մարտի 2-ից ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Նվեր Չապուխյանի դատավարությունը։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի Թալի Ճալա կոչվող տարածքում 1993-1996 թվականներին գործած հրաձգարանի տարածքից հավաքել է 1959թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի AK 47 տեսակի ինքնաձիգերից, RPK տեսակի ձեռքի գնդացիրներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված, կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 24 հատ փամփուշտ եւ ապօրինի կերպով պահել Գետահովիտ գյուղում գտնվող իր առանձնատան նկուղում տեղադրված պահարանում։ Նվեր Չապուխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս