«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։