ArmLur.am-ն Արցախի համապետական ընտրությունների շուրջ զրուցել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանի հետ։ Նա մեզ հետ զրույցում լեգիտիմ համարեց ընտրությունների արդյունքները, սակայն նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առումով դժվարացավ կանխատեսումներ անել՝ նշելով, թե կարող են կտրուկ փոփոխություններ լինել։
«Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ նորմալ ձևով է անցկացվել։ Խախտումներ ֆիքսվել են, բայց էական ազդեցություն դա գործընթացի վրա չի ունեցել։ Մենք արդեն մոտ 7-8 ամիս է՝ մարդկանց հետ շփվում ենք։ Որոշ զարգացումներ շատ մտահոգիչ էին շփումների ժամանակ։ Մենք իհարկե լավատես ենք, իդեալիստ ենք, բայց նաեւ իրատես ենք եւ ինչ-որ տեղ ավելի իդեալական պատկերացում ունեինք հասարակության, երկրի մասին։ Իրականությունն այնն է, ինչ կա։ Յուրաքանչյուր ընտրված իշխանություն արտացոլում է երկրի , ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը» – նշեց նա։
Անդրադառնալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, նա նշեց․ «Սովորաբար երկրորդ փուլը տարբերվում է առաջինից եւ անկանխատեսելի է շատ։ Կարող է ամենատարբեր զարգացումները տեղի ունենան, կարևոր է, որ ամեն ինչ անցնի նորմալ եւ հետընտրական պրոցեսներն անցնեն նորմալ», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ