Ռոնալդուին ասել եմ, որ Արգենտինայում նրան մի փոքր ատում ենք. Պաուլո Դիբալա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, պատմել է ինչպես է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել այն փաստը, որ Արգենտինայում իրեն փոքր-ինչ ատում են.«Ես ասել եմ նրան. «Կրիշտիանու, Արգենտինայում մենք մի փոքր ատում ենք քեզ` քո պահվածքի, բնավորության ու քայլվածքի համար: Բայց դու զարմացրիր ինձ, որովհետեւ ես տեսա լրիվ հակառակը:

Նա ինձ պատասխանեց.«Ես գիտեմ դա, ես այդպիսին եմ եւ ինձ այդ մասին էլի են ասել»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում իսպանական Marca-ն:

Հիշեցնենք, որ Դիբալան եւ Ռոնալդուն միմյանց հետ «Յուվենտուս»-ում են հանդես գալիս 2018 թվականից սկսած:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս