
Թենիսի «Ուիմբլդոնի» 2020 թվականի մրցաշարը , որը պետք է մեկնարեր հունիսի 29-ին չեղյալ է համարվել: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Այսօր որոշում է կայացվել չեղարկել «Ուիմբլդոնի» 2020 թվականի մրցաշարը կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ «Ուիմբլդոնի» 134-րդ մրցաշարը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 11-ը»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ:
Նշվում է, որ արդեն տոմսեր գնած երկրպագուներին կվերադարձվի նրանց վճարած գումարները:
Հավելենք, որ մրցաշարը չի կայանա 1945 թվականից ի վեր առաջին անգամ ։
Էդմոն Մարտիրոսյան