Մեզ համար կարևորն այն է, որ Սամվել Բաբայանն անցավ խորհրդարան, նա այնտեղ շատ անելիքներ ունի։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ, որն քարոզարշավի օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում:
«Առաջատարը Արայիկ Հարությունյանն է, երկրորդ փուլում չեմ կարող ասել, թե ով կանցնի, ժողովուրդն անկանխատեսելի է, չեմ կարող ասել Արայիկ Հարությունյանը կմնա՞ ֆավորիտի դերում, թե ոչ։ Նա ժողովուրդի վրա չի կարող հույս դնել, և հայաստանյան նախկին իշխանությունները գործում են և այդ վախի մթնոլորտը դեռ գոյություն ունի»,-ասաց նա։
Հարցին՝ Սամվել Բաբայանն իր թիմով արդյոք շարունակելու է սատարե՞լ Մասիս Մայիլյանին։
Մեր հարցմանն ի պատասխան Գագիկ Մելքոնյանն ասաց, որ դեռ չեն որոշել, մինչև Սամվել Բաբյանի հետ չխոսի, ոչինչ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով եւ կպայքարեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։
Իսկ, ահա խորհրդարանական ընտրությունների արդյունքը պարզ է՝ խորհրդարանում են Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Դավիթ Իշխանյանի եւ Աշոտ Ղուլյանի գլխավորած ուժերը։
Լիդա Եղիազարյան