Ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլ չի լինի. ՈՒԵՖԱ-ն տեսակոնֆերանս է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ-ն տեսակոնֆերանս է անցկացրել եվրոպական ֆուտբոլային ակումբների ղեկավարների հետ: Քննարկվել է դադարեցված առաջնությունների հետագա ճակատագիրը: Daily Mail-ը տեղեկացնում է, որ եվրագավաթներն ու մյուս առաջնությունները անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Նշվում է, որ ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլ խաղալը բացառվում է, հուլիս-օգոստոս ամսիներին հանդիպումները անհրաժեշտության դեպքում կարող են կայանալ առանց հանդիսականների:

Հնարավոր է նաեւ 2020/21 մրցաշրջանի ուշ մեկնարկի պատճառով բոլոր առաջնություններում բաց թողած խաղերն անցկացվեն Boxing Day-ի ձեւաչափով` ձմռանը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետները դեռեւս չեն փոխվել:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս