ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բանակն ապացուցեց, որ մշտապես է պատրաստ ապահովել իր հայրենիքում բնակվող մարդու անվտանգությունը. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առանձնահատուկ օր է։ 2016թ. այս օրը հարևան Ադրբեջանը մեր տարածաշրջանում հարաբերական կայունության, միջազգային խաղաղասիրական նորմերի խախտման, մարդու կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարման մի անթույլատրելի արկածախնդրության դիմեց և հերթական անգամ աշխարհին գործնականում ցույց տվեց իր իրական ռազմատենչ հռետորաբանությունը՝ սանձազերծելով այսպես կոչված ապրիլյան քառօրյա պատերազմը։ Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին՝ մեր բանակը հերթական անգամ ապացուցեց, որ անկախ ներքին և արտաքին քաղաքական իրողություններից, անկախ աշխարհաքաղաքական «կլիմայից», մշտապես է պատրաստ ապահովել իր հայրենիքում բնակվող մարդու անվտանգությունը՝ նույնիսկ մեր երիտասարդ տղաների առողջության և կյանքի գնով։ Ցավոք, 800 հա կարևոր նշանակություն ունեցող հողատարածք կորցրինք…

Սիրելիներս, շնորհակալություն հայտնելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, վիրավորված և, առհասարակ, պատերազմին մասնակցած մեր բոլոր հերոսներին, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մշտապես հաղթել և հաղթելու ենք մեր միասնականության շնորհիվ։

Մեկընդմիշտ հասկանանք, որ բանակը պետք է ամեն ակնթարթ զգա և վայելի մեր համախմբվածությունը, չէ՞ որ դա մի աննկարագրելի ուժ է տալիս մեր զինվորներին։




Լրահոս