Ինչու «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ին օդանավի շահագործման վկայական չի տրամադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և կից փաստաթղթերը և առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է Ընկերությանը:

Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը և առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար:




Լրահոս