
Ապրիլի 1-ին, ժամը 18.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին է հանձնվել 47-ամյա Սուրեն Գ.-ն, որը 2019 թ. հունիսի 5-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: