«Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնի» բաժնետոմսերը վերապահվեց նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի Առողջապահության նախարարությանը: Տեղեկացնենք, որ ՓԲԸ-ն ընդգրկված էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:

Սակայն Ազգային ժողովը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ ընկերությունը հանվեց մասնավորեցման ցանկից։

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է առաջարկել նշված ընկերությունը հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից: Ավելին, այս հարցի քննարկումը երկար տեւեց.

Պատգամավորների գրեթե բոլորի համար անհասկանալի էր կառավարության բացասական եզրակացությունը այս հարցի վերաբերյալ: Նախագծի հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ այդ բժշկական կենտրոնը (ԲԿ) մասնավորեցման ցանկի մեջ է ներառվել բավականին գրավիչ տարածքի համար, քանի որ ԲԿ-ն մոտ 2 հեկտար տարածք է զբաղեցնում:




Լրահոս