ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստղեր, որոնք վարակվել են կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել կորոնավիրուսով հիվանդացած համաշխարհային աստղերի, որոնց մի մասին հաջողվել է հաղթահարել հիվանդությունը, մյուս մասին, ցավոք, ոչ:

Ամեն դեպքում, ապաքինված աստղերը չեն հուսահատվում, կոչ են անում սթափ լինել, բայց խուճապի չմատնվել, պահել ֆիզիկական տարածությունը, հաճախ լվանալ ձեռքերը, սոցիալական պատասխանատվություն կրել միմյանց նկատմամբ: Աստղերից շատերը վաղուց ինքնամեկուսացել են ու սոցցանցերում կոչ են անում մնալ տանը, խմբերով չհավաքվել փողոցներում, օգնել կառավարությանը հաղթահարել ստեղծված իրավիճակը, թիկունք լինել իշխանություններին:

Լեւ Լեշչենկո

Հայտնի երգիչ Լեւ Լեշչենկոյի մոտ ախտորոշված թոքաբորբն առաջացել էր կորոնավիրուսի պատճառով։ Լեշչենկոն հիվանդանոց էր դիմել ոչ հիվանդանոցային թոքաբորբի կլինիկա-ռենտգենոլոգիական պատկերով։ Ստուգման արդյունքում պարզ էր դարձել թոքաբորբի կորոնավիրուսային ծագումը։ Սկզբնական շրջանում Լեշչենկոյի վիճակը վատթարացել էր, ավելացել էր շնչահեղձությունը, ուստի բժիշկները որոշել էին բուժումը շարունակել վերակենդանացման բաժանմունքում: Ավելի ուշ Լեշչենկոյին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին սովորական հիվանդասենյակ։ Հիմա նրա վիճակը կայուն է:

Էնդրյու Ջեք

Բրիտանացի դերասան Էնդրյու Ջեքը մահացել է երեքշաբթի՝ մարտի 31-ին, կորոնավիրուսից: Նա կյանքից հեռացել է Լոնդոնի մերձակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում: Ջեքն «Աստղային պատերազմներ»-ի յոթերորդ եւ ութերորդ դրվագներում մարմնավորել է ապստամբ մայոր Սալուան Էմաթին: Նա նաեւ հնչյունավորել է Մոլոխի կերպարը «Խան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ». ֆիլմում: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ժասմին

Ռուսական էստրադայի աստղ Ժասմինը «Երեկոյան շոուի Ալլա Դովլաթովնայի հետ» («Вечернего шоу с Аллой Довлатовой») հաղորդման ժամանակ հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով։ «Ես ու տղաս՝ Միրոնը, ամիսներ առաջ հիվանդացել էինք կորոնավիրոսով։ Ինձ թվացել էր, թե մեզ մոտ գրիպ է։ Մի շարք անալիզներ հանձնեցինք, սակայն բժիշկները չէին կարողանոմ հասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ։ Թե՛ իմ, թե՛ տղայիս մոտ առկա էր բարձր ջերմություն, ուժեղ հազ։ Տասը օր շարունակ պառկած եմ անցկացրել»,- պատմել է երգչուհին։ Ի դեպ, Ժասմինը, ինչպես եւ ռուսական էստրադայի մի շարք այլ աստղեր ներկա է եղել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ՝ Ալլայի հոբելյանին։ Նա միջոցառման ժամանակ հանդիպել է Լեւ Լեշչենկոյին, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երգչուհու խոսքով՝ իրենք այդ երեկո բարեւել են միմյանց, սակայն երկար չեն շփվել։

Վիկտոր Դաշկեւիչ

Բելառուսում կորոնավիրուսի հետեւանքով երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մահացել է Վիտեբսկ քաղաքի թատրոնի դերասան Վիկտոր Դաշկեւիչը: Մարտի 31-ին 75-ամյա Դաշկեւիչի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց մահացել է:
Իգոր Նիկոլաեւ

Ռուսական որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իգոր Նիկոլաեւի մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել։ Նիկոլաեւին նախնական «կորոնավիրուս» ախտորոշմամբ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, նրան կոմունարկա են տեղափոխել մարտի 21-ին։ Մինչ այդ արտիստը շփվել է Վալերիա եւ Իոսիֆ Պրիգոժինի, Նադեժդա Բաբկինայի, Ստաս Միխայլովի, Ալլա Պուգաչովայի եւ շատ ուրիշների հետ։ Նշենք, որ հունվարին լրացել է Իգոր Նիկոլաեւի 60 ամյակը, եւ, ըստ նախնական հետազոտությունների, նա ռիսկային խմբում է։ Այլ մանրամասներ նրա վիճակի մասին հայտնի չեն:

Անի Անտոնյան




Լրահոս