«Վաղ թե ուշ պատերազմ լինելու է»․ ինչ է հիշում Ապրիլյան պատերազմի մասնակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Այս առթիվ ArmLur.am-ը զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Նորայր Զախարյանի հետ։

«Այդ դեպքերից հետո շատ վատ հիշողություններ ունեմ, այս 4 տարվա մեջ ամեն այս օրը հիշելիս , միշտ մտածում եմ՝ սա սգո, թե հաղթանակի օր է։ Ես կարծում եմ, որ մեր նահատակված հերոսների համար պետք չէ սգալ , այլ պետք է հպարտանալ։ Եթե միլիոնավոր զորք ունեցող Ադրբեջանի բանակին մենք թույլ չտվեցինք առաջ գալ, ուրեմն սա մեզ համար հաղթանակ է»,-նշեց նա։

Ամեն անգամ, երբ մարտական ընկերներով հանդիպում ենք հիշողությունների հետ մեկտեղ վերապրում ենք նաև պատերազմը դրվագ առ դրվագ ընդգծեց Նորայր Զախարյանը։

«Մենք մանկուց արդեն գիտենք՝ այնպիսի հարևաններով ենք շրջապատված, որ պատերազմը մեզանից անխուսափելի է, ես կարծում եմ, որ վաղ, թե ուշ պատերազմ լինելու և վերջնական լուծում տրվելու է։ Սահմանին կանգնած զինվորին մաղթում եմ անփորձանք ծառայություն, գիտակցելով, որ մեր ամեն մի բացվող խաղաղ օրը իրենք են ապահովում»,-հավելեց ապրիլյան պատերազմի մասնակից Նորայր Զախարյանը։

Նշենք, որ 2016թ. ապրիլի 21-ին ժամկետային զինծառայող` Նորայր Զախարյանը Թալիշի դիրքերը ականապատելուց կորցրել է մի ոտքը՝ մինչև ծունկը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս