Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում. Հռոմի պապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված չզգալ։

«Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում, ովքեր աշխատում են մեզ հաղորդակից դարձնելու, տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջապես մեկուսացված չլինեն, և նրանց համար, ովքեր կրթում են երեխաներին:

Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակը»,- գրել է Հռոմի պապը։

 




Լրահոս