Մենք պատրաստ ենք հակառակորդի ցանկացած հարվածի․ Գագիկ Մելքոնյանը՝ սահմանային լարված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը, հերթական անգամ դիվերսիոն հարձակման փորձ կատարելով , ցույց տվեց, որ իրենք կենդանի են։  ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Պն նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ հակառակորդի կողմից Տավուշի ողջ երկայնքով արձակված կրակոցներին, որի արդյունքում վիրավորվել էին երկու պայմանագրային զինծառայող և մեկ 14-ամյա երեխա։

«Հակառակորդի ձեռագրին արդեն վաղուց ծանոթ ենք։ Ադրբեջանը չի կարող նոր արկածախնդրություն իրեն թույլ տալ, ինչպես արեց 2016 թվականին։ Ամբողջ աշխարհում համաճարակ է և ոչ ոք ռիսկ չի անի նման ռազմական
գործողությունների գնալ, եթե անգամ փորձեն էլ, ապա տուժվելու են, քանի որ մենք պատրաստ ենք հակառակորդի ցանկացած հարվածի։ Կարոք ենք նրանց հետ շպրտել և առաջ գնալ»,- ընդգծեց  Պն նախկին փոխնախարարը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց իր նենգությունն ու ստորությունը։

«Ինչ եղել են, նույնն էլ մնում են, բան չի փոխվել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս