Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյակի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Անվտանգության խորհրդի քարտուղարը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: