ՖՈՏՈ.Կրիշտիանու Ռոնալդուն` պատմության լավագույն ֆուտբոլիստ. Marca

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Marca պարբերականը քվեարկություն է անցկացրել երկրպագուների շրջանում` պատմության լավագույն ֆուտբոլիստին գտնելու համար: Քվեարկությունը անցկացվել է փլեյ-օֆֆ -ի ձևաչափով: Եզրափակիչ են դուրս եկել Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եւ կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին: Ընթերցողների քվեարկությամբ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, ով հավաքել է ձայների 54%-ը(249,000 ձայն) :

Լեո Մեսսիի օգտին քվեարկել են օգտատերերի 46%-ը(209,000 ձայն): Լավագույնների եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, ով հավաքել է ձայների 51%-ը`2%-ով գերազանցելով Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնային: Կրիշտիանուն մինչ եզրափակիչ հասնելը շրջանցել է Պաոլո Մալդինիին, Զինեդին Զիդանին եւ Դիեգո Մարադոնային, իսկ Մեսսին`Ֆերենց Պուշկաշին, Ալֆրեդո Դի Ստեֆանոյին եւ Ռոնալդոյին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս