Ռուսաստանն արձագանքել է Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում զինված միջադեպը:

«Ստացված տեղեկության համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները: Ընդ որում, գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները՝ ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և, երբ կրկին պայմաններ ստեղծվեն, նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ՝ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:




Լրահոս