Ինչ տարիքի էին Հայաստանում կորոնավիրուսից մահացածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված մահացության 6-րդ դեպքը։ Այսօր մահացած կինը ՀՀ քաղաքացի չի եղել, 78 տարեկան էր, ունեցել է երկկողմանի պոլիսեգմենտալ թոքաբորբ, եղել է արյան մակարդելիության խանգարումներ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Սակայն այսօր սա մահվան միակ դեպքը չէ։ Ժամեր առաջ էլ մահացել էր 68-ամյա քաղաքացի, որը կրկին ուներ երկկողմանի թոքաբորբ, սրտի իշեմիկ հիվանդություններ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։ Սա հինգերորդ դեպքն էր։

Հայաստանում չորրորդ մահվան դեպքը արձանագրվեց ապրիլի 1-ին՝ 89-ամյա քաղաքացու մոտ, որը կրկին ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Երրորդ եւ երկրորդ մահվան դեպքերը գրանցվեցին նույն օրը՝ մարտի 29-ին՝ 55 տարեկան կնոջ եւ 73 տարեկան տղամարդու մոտ, որոնք եւս ունեին այլ քրոնիկ հիվանդություններ;

Իսկ ահա մահվան առաջին դեպքը մարտի 26-ին էր՝ 72-ամյա քաղաքացու մոտ, որն ուներ երկկողմանի թոքաբորբ, հիպերտոնիկ հիվանդություն եւ սրտի ռիթմի խանգարում։




Լրահոս