«Ռոման» ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը. բանակցությունները նոր ընթացք են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», հնարավոր է հաջորդ մրցաշրջանը նույնպես անկացնի հռոմեական ակումբի կազմում:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Գայլերը» ցանկանում են գնել Մխիթարյանի ամբողջական տրանաֆերը: Նշվում է, որ Իտալիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը «Արսենալին» կառաջարկի եւս 1 տարով վարձակալել մեր ֆուտբոլիստօի տրանաֆերը` պարտադիր գնման պայմանով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս