Ինչ դիմակներ են կրում ոստիկաններն ու ինչ ծագման․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմն ու կանոնները հսկում են ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Նրանք բուժաշխատողներից հետո գտնվում են ամենառիսկային գոտում. ամենօրյա շփման մեջ են քաղաքացիների հետ, որոնց մասին չունեն տեղեկություն` վարակված են արդյոք, թե ոչ: Նկատելի է, որ քաղաքացիների տեղաշարժը հսկող ոտիկանները, իհարկե, կրում են դիմակներ, սակայն հաճախ՝ կասկածելի ծագման։ Արդյոք ՀՀ ոստիկանությունը նրանց դիմակ տալի՞ս է, թե՞ ոստիկանության աշխատակիցներն իրենք են դիմակներ գնում ու դա անում են «որը պատահի» սկզբունքով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց. «Տրամադրվում են ինչպես դիմակներ, այնպես էլ ախտահանիչ նյութեր՝ ըստ ստորաբաժանումների ներկայացրած հայտերի, իսկ դիմակները կարող են տարբերվել, քանի որ տարբեր մատակարարներից են ձեռք բերվում։ Նշեմ նաեւ, որ երեկ էլ է տրամադրվել՝ ըստ հայտերի, այսօր էլ»: Այսինքն` երբեմն ՀՀ ոստիկանությունն էլ` որպես պետական մարմին, ստիպված է լինում ինքնաշեն դիմակներ գնել ու բաժանել ծառայողներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս