Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 2-ին, ժամը 20:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոց թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (մոտ 20 տարեկան աղջիկ):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինիս հոսպիտալացվելէ«Հերացի»թիվ 1 համալսարանական հիվանդանոց: