«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կարկոմավտո» ընկերությունը ՀՀ կառավարությանը նվիրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող եւ 2019 թվականի արտադրության NISSAN X-TRAIL SV մակնիշի 13.7 մլն դրամ արժեքով ավտոմեքենա։ Մեզ հայտնի դարձավ, որ այն գործադիրը ամրակցել է Պաշտպանության նախարարությանը։ Տեղեկացանք նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել «Կարկոմավտո» ընկերության գլխավոր տնօրենը Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը NISSAN XTRIL մակնիշի ավտոմեքենա նվիրելու ցանկությամբ:
Ըստ կառավարության՝ նվիրվող գույքը հարկային պարտավորություններ չունի: Հիշեցնենք, որ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերը նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանն է, որը «Դաշնակցություն» խմբակցության անդամ էր, նախկին ՀՀԿ-ական իշխանությունների սիրելին ու հովանավորյալը: Ու հետաքրքիր է` ինչու է որոշել մեքենա նվիրել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան