«Արսենալը» կրկին մերժել է․ «Ռոման» կարող է հրաժարվել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնի «Արսենալը» մերժել է իտալական «Ռոմային» ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ամբողջկան տրանսֆերը գնելու առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է The Express-ը , Հենրիխ Մխիթարյանը նույնպես ցանկանում է մշտական հիմունքներով համալրել հռոմեական ակումբի շարքերը, սակայն լոնդոնյան թիմի պահանջած գումարը «Ռոման» պատրաստ չէ վճարել։
Ըստ աղբյուրի՝ «Զինագործները» Մխիթարյանի ամբողական տրանսֆերի դիմաց պահանջում են 18մլն ֆունտ ստերլինգ։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակից ելնելով «Գայլերը» իրենց հայացքը կուղղեն դեպի Լոնդոնի կապույտ հատված՝ «Չելսի»։ Եթե «Ռոման» չկարողանա համաձայնության գալ «Արսենալի» հետ, ապա կհրաժարվի Մխիթարյանի տրանսֆերը գնելու մտքից եւ առաջարկ կկատարի «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստ Պեդրոյին։ Հռոմում կարծում են՝ կկարողանան «կապույտների» Պեդրոյի տրանսֆերը համաձայնեցնել ավելի քիչ գումարով քան 18մլն ֆունտ ստերլինգն է։
Էդմոն Մարտիիրոսյան

 




Լրահոս