Գեղարքունիքի մարզում ինքնասպան է եղել 12-ամյա երեխա․ երեխայի ինքնասպանության հետքերով․ ինչը կարող էր դրդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 2-ամյա երեխա է ինքնասպան եղել, վերջինս սովորում էր 7-րդ դասարանում:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Համայնքի ղեկավարի կարծիքով՝ երեխային ինքնասպանության կարող էր հասցնել համակարգչային խաղերը։

«Դեպքը տեղի է ունեցել իրենց գոմում, երեխային առավոտյան փնտրել են, կախված վիճակում հայտնաբերել են իրենց գոմում՝ հակի թելից կախված վիճակում։Մտածում ենք, որ հնարավոր է գոմում ինչ-որ բան պատրաստելի է եղել, ոտքը սայթաքել ու ընկել է»,-պատմեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ ամբողջ գյուղի և ծնողների համար անհասկանալի է, բոլորը ցնցված են, թե ինչը կարող էր դրդել երեխային գնալ նման քայլի։

« Շատ լավ ընտանիքից էր, լավ ծնողներ ուներ, ապրում էին նորմալ պայմաններում, ոչ մի բանի կարիք կարելի է ասել չի ունեցել։ Երեք եղբայր են, նա եղբայրներից ավագն էր, դպրոցում ցուցաբերել է բավարար առաջադիմություն»,-հավելեց Հակոբ Ավետյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս