Անծանոթները պատրաստ են գյումրեցի 13-ամյա երեխայի խնամքով զբաղվել. ինչ ճակատագիր է սպասվում աղջկան .նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին կլրանա մեկ ամիսը, ինչ Գյումրիում ողբերգական դեպքի արդյունքում բռնության ենթարկվեց 13-ամյա աղջնակը։ Աղջիկը  շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր » բժշկական կենտրոնում : Դեռես մեկ ամիս առաջ հիվանդանոցի բժիշկները արձանագրել էին, որ 13-ամյա երեխան ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ: Սակայն մեկ ամիս անց հիվանդանոցի բժիշկների շնորհիվ ՝ 13-ամյա աղջիկն արդեն լավ է, բժիշկների օգնությամբ արդեն քայլում է։

Ըստ հիվանդանոցի պաշտոնական հայտարարության ՝  «ճիշտ է դեռ բժիշկների օգնությամբ, բայց արդեն կարողանում է քայլեր անել: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը»:

Սակայն ի՞նչ ճակատագիր է սպասվում 13-ամյա աղջկան , երբ երեխան ապաքինվի եւ հիվանդանոցից դուրս գրվի , ո՞վ պետք է զբաղվի երեխայի խնամակալությամբ, եւ ի վերջո այս մեկ ամսվա ընթացքում արդյո՞ք երեխայի հարազատներից որեւէ մեկը եկել է հիվանդանոց եւ ասել է, որ ինքն է զբաղվելու երեխային հետագա ճակատագրով : Այս հարցերի պատասխանը նախ առաջինը փորձեցինք պարզել«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնեց .

«Երեխան դեռ որոշ ժամանակ կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, բուժման մնացած մասը ստանալու համար: Դրական դինամիկան նկատելի է, երեխայի վիճակը լավ է: Հարազատներրից ոչ մեկ ԲԿ չի դիմել աղջնակի խնամակալության հարցով, բայց սոցցանցերով նրա խնամակալությամբ հետաքրքրվողներ եղել են:

Մեր հարցին՝ վերջինիս խնամակալությամբ հետաքրքրվողները անծանոթ քաղաքացիներ են , որոնք պատրաստակամություն են հայտնել երեխային խնամքը վերցնել իրենց վրա, Գեւորգ Դերձյանը պատասխանեց. «Այո՛»:

Ինչեւէ երեխայի ճակատագրով մոտահոգված զրուցեցինք նաեւ Շիրակի մարզպետարանի ընտանիքի , կանանց եւ երեխաների իրավունքի բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին հետ , թե արդյոք մարզպետարանը քայլեր ձեռնարկում է երեխայի հետագա խնամակալության հարցը կարգավորելու մասով , ի պատասխան տիկին Գորգինյանը հայտնեց .

«Մենք աշխատանքներ տանում էինք այդ ուղղությամբ, խոսել էինք երեխայի հորաքրոջ եւ նրա ամունու հետ , որպեսզի հասկանանք, թե արդյոք նրանք ի վիճակի էին երեխայի խնամքով զբաղվել եւ առհասարակ , արդյոք երեխային տալ նրանց խնամակալությանը  կբխեր երեխայի շահերից : Այսինքն, ճիշտ հասկացեք, երեխան պետք է գնար այն վայր ու միջավայրը , որտեղ հարեւնները, ծանոթ-անանոթ մարդիկ դեպքի մասին գիտեին, եւ պետք է հասկանայինք, արդյոք դա հոգեբանական ճնշում չէր լինի նրա նկատմամբ : Այս ուղղությամբ մենք աշխատանքերն էինք իրականացնում , սակայն, արտակարգ դրությունից ելնելով , աշխտանքները մի փոքր դանդաղել են, այդքան էլ ակտիվ չեն, քանի որ երեխայի հորաքույրն ու նրա ամուսինը ռիսկային խմբում են գտնվում, ներկայումս չենք կարող նրանց ներգրավել աշխատանքներում : Ընդհանուր այս իրավիճակն ունենք, բայց վստահ եմ , որ ամեն ինչ կարգավորվելուց հետո , կրկին կսկսենք աշխատանքները , որպեսզի իրավիճակը ճիշտ գնահատենք եւ երեխայի համար արդյունավետ որոշում կայացնենք »:

 

Քնար Մանուկյան




Լրահոս