Արցախում համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում 2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս