ՖԻՖԱ-ի նախգահ Ջանի Ինֆանտինոն նշել է ՝ ինչ փոփոխություններ կկրի ֆուտբոլը COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով պարտադրված դադարից վերադառնալուց հետո։
«Ֆուտբոլն անպայման կվերդառնա։ Դրանից հետո մենք կհասկանանք, որ մղձավանջն արդեն ավարտվել է ու միասին կտոնենք հաղթանակը։ Բայց մեկ բան ակնհայտ է․ ֆուտբոլը բոլորովին այլ է լինելու։ Այս դասը պետք է յուրացնեք ե՛ւ դուք, ե՛ւ ես։ Այն կդառնա ավելի սոցիալական եւ միասնական: Այն կդառնա ավելի գլոբալ։ Գոռոզությունը կհեռանա ֆուտբոլից եւ հյուր կգա բարյացկամությունը։ Մենք ավելի լավը ու մարդկային կդառնանք եւ ավելի ուշադիր կլինենք հավերժական, կարեւոր արժեքների նկատմամբ»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերն է փոխանցում Reuters-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են։ Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում։
Էդմոն Մարտիրոսյան