ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ ստուգումներից․ որ կազմակերպություններում են խախտումներ հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում մեկնարկել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի մամուլի ասուլիսը։ Նա խոսեց տնտեսվարողների մոտ անցկացված մշտադիտարկման արդյունքների մասին։

«Մարտի 24-ից սկսած սկսել ենք մշտադիտարկումներ իրականացնել այն կազմակերպություններում, որտեղ թույլատրված էր աշխատանքը։ 257 կազմակերպությունում է իրականացվել մշտադիտարկում, 38 կազմակերպություններում դադարեցվել է գործունեությունը 6 ժամով։ Մինչև կանոնավոր ուղևորափոխադրումը, իրականացվել էր մշտադիրտարկում՝ ախտահանումների մասով», – նշեց նա։

Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ հաճախորդների հետ շփում ունեցող անձինք չեն ունեցել ձեռնոց, դիմակ, սանիտարահիգիենիկ պայմաններ չեն եղել։ Նա խոսեց նաեւ սահմանային հսկիչ կետերում իրականացված աշխատանքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս