
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել: Մեզ հայտնի դարձավ, որ նա 2002թ․-ից մինչ օրս, զբաղեցնելով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, խմբային շահերից ելնելով և իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ կատարել է մի շարք գործողություններ, որով Արագածավան համայնքին պատճառել է էական վնաս։
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: