Կալանավորն ահազանգում է` ջերմություն ունի. ինչ է պարզաբանում վարչապետի խոսնակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Արմավիր ՔԿՀ -ի կալանավոր Ա. Թ.֊ն, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ երկու օր է, ինչ 37,5 ջերմություն ունի, վախենում է` կորոնավիրուսով վարակված լինի։ Վերջինիս պնդմամբ՝ քրեակատարողական հիմնարկում ստուգում չեն իրականացնում՝ միայն պարացետամոլ են տալիս, որը խմելուց հետո ոչինչ չի փոխվում։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։

«Տվյալ անձի մոտ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանները բացակայել են, բուժանձնակազմը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, և այսօր էլ կրկին բուժզննում է անցել, և նա ջերմություն չի ունեցել»,֊նշեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

 




Լրահոս