«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Ազատ հայրենիք- ՔՄԴ դաշինքը եւ ղեկավար Արայիկ Հարությունյանը կպայքարեն միայնակ եւ առաջիկայում նոր միավորումներ չեն սպասվում: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո տեղեկություններ են տարածվում, թե Հարությունյանը երկրորդ փուլ կգնա կամ Սամվել Բաբայանի կամ էլ ԱժԿ, ՀՅԴ-ի հետ դաշինքով: Սակայն մեր տեղեկություններով, նման բան չկա եւ նա կապավինի միայն իր դաշինքին:
Ավելին, առաջիկայում այդ նույն ուժերը կհայտարարեն չեզոք մնալու եւ ոչ ոքի չսատարելու մասին, ինչպես երեկ դա արեց Վիտալի Բալասանյանը: Այսպիսով, Արայիկ Հարությունյանը կոալիցիա չի կազմի: Միեւնույն ժամանակ դեռ պարզ չեն Մասիս Մայիլյանի անելիքները. նա հայտարարել է, թե խորհրդակցություններ է կատարում եւ առաջիկայում հայտարարություններ կանի:
Նաիրա Հովհաննիսյան