
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ ֆեյսբուքյան եթերում ցույց տվեց աղբահանության և սանմաքրման հիմնարկի նոր վայրը։ «
Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են գիշեր-ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, որովհետև գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա և մեր աշխատակիցները, վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը, շարունակում են աշխատանքը»,- նշեց նա։
Նա անդրադարձավ նաև որոշ քննադատությունների և ասաց, որ մեծահասակների հաշվին դիվիդենտներ հավաքելը տականքություն է: