Հայաստանում ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Փաստացի բուժվում է 720-ը: Բացասական է եղել 3477 թեստ: Բուժվել է 43 հոգի:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 736 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք: