Քրգործերն ավելացել են․ գլխավոր դատախազությունը տվյալներ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուր 2625 քրգործ, որից ավարտվել է 1006 գործի վարույթ։ Այսինքն` 26,6 տոկոսով ավելացել է քննվող քրգործերի քանակը, 34,3 տոկոսով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն հատկանիշով հարուցվել է 115 քրգործ, որը 2018թ. համեմատ՝ պակաս է 20,6 տոկոսով: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում հատկանիշով հարուցվել է 377 քրգործ կամ, 2018թ. համեմատ, 1,5 տոկոսով պակաս: Պաշտոնեական լիազորությունների չարաշահում հատկանիշով հարուցվել է 284 քրգործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7 տոկոսով ավելի:

Պաշտոնեական լիազորություններն անցնելը հատկանիշով հարուցվել է 97 քրգործ կամ, 2018թ. համեմատ, 15,6 տոկոսով պակաս: Կաշառք ստանալը, տալը եւ կաշառքի միջնորդությունը հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրգործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով: Պաշտոնեական կեղծիքը հատկանիշով հարուցվել է 114 քրգործ կամ 14 տոկոսով ավելի 2018թ. համեմատ:




Լրահոս