Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վիդեոկոնֆերանս է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն: Մադրիդյան թիմի ֆուտբոլիստները միմյանց հետ շփվել են 3 շաբաթյա դադարից հետո: Նշվում է, որ նմանատիպ միջոցառումները Զիդանը ավելի հաճախ է դարձնելու:
Գրեգորի Դյուպոնի միջոցով, ով զբաղվում է տնային պայմաններում ֆուտբոլիստների անհատական մարզումների ծրագրերը կազմելով, Զիդանը տեղեկանում է իր ֆուտբոլիստներից, սակայն ցանկություն ուներ տեսնել նրանց գոնե վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, որն օգտագործվում է ողջ աշխարհում:
Էդմոն Մարտիրոսյան