Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշում է կայացրել ժամանակավոր վերացնել բժշկական որոշ պարագաների մաքսատուրքերը: «Euronews»-ը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացրել է Եվրահանձնաժողովը ՝ հաշվի առնելով բժիշկների համար պաշտպանական միջոցների, ինչպես նաև վարակակիրների բուժման համար նախատեսված սարքավորումների կտրուկ պակասը:
«Կորոնավիրոսի դեմ պայքարի միջոցների ամբողջական համալիրն արժենում է շատ թանկ: Այդ իսկ պատճառով մենք վերացնում ենք երրորդ երկրից ԵՄ բերվող մի խումբ բժշկական ապրանքատեսակների մաքսային տուրքերը»-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։