Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդը կարճաժամկետ դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Արգելքն արդեն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ից և կգործի մինչև ապրիլի 6-ը: Իշխանությունները նման մեթոդների են դիմում, որպեսզի ժամանակ շահեն և կանխարգելեն վարակի ներթափանցումը երկիր:
Այս ընթացքում կլինեն բացառություններ, օդանավակայաններում կշարունակեն ընդունել հումանիտար օգնության, ռազմական և բժշկական ինքնաթիռները:
Թաիլանդում ապրիլի 3-ից սահմանվել է պարետային ժամ, որը գործում է 22:00 –ից մինչև 04:00: Որոշում է կայացվել հյուրանոցները փակելու վերաբերյալ:
Թաիլանդում 2 հազարից ավելի վարակվածության դեպք կա, մահացել է 20 մարդ: