Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանի ավարտին կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 1 միլիարդ եվրո կվաստակի կարիերայի ընթացքում, հաղորդում Է Forbes-ը:
«Եվրոպական բրազիլացիների» 35-ամյա ավագին այդ ցուցանիշին հասնելու համար չի խանգարի նույնիսկ այն, որ ֆուտբոլիստը COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով հրաժարվել է իր աշխատավարձի զգալի մասից:
4,24 միլիոն դոլարից հրաժարվելը մեծ ազդեցություն չի ունենա Ռոնալդուի ընդհանուր եկամտի վրա, որը մեկ տարի առաջ 109 միլիոն դոլար էր, ինչից էլ միայն 65 միլիոնը աշխատավարձն ու բոնուսներն էին:
Նույնիսկ եթե Ա Սերիայում որոշեն կրճատել աշխատավարձերը 30 %-ով, եւ Ռոնալդուն զրկվի իր աշխատավարձի 20մլն դոլարից, միեւնույն է `կմնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը ՝ պայմանագրով սահմանված բոնուսների շնորհիվ: Այդ պարագայում Ռոնալդուի տարեկան եկամուտը կկազմի 46մլն դոլար:
Nike-ի գովազդի, ինչպես նաեւ ներքնազգեստի,կոշիկի եւ CR7 օծանելիքի վաճառքից ստացված եկամուտն էլ կարող է հասնել 45 մլն դոլարի: Ռոնալդուի ընհանուր եկամուտը կկազմի 91 մլն դոլար, որն էլ թույլ կտա «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկրին հատել վաստակած 1մլրդ եվրոյի սահմանը:
Հավելենք, որ այդպիսի ցուցանիշ կարողացել են գրանցել միայն գոլֆիստ Թայգեր Վուդսը(2009թ.) եւ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը (2015թ.)։ Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն այդ նշաձողն անցել է արդեն կարիերան ավարտելուց հետո ՝ 2015-ին ։
Էդմոն Մարտիրոսյան