
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 1000 զինծառայող, այդ թվում՝ բժիշկներ, կուղարկվեն Նյու Յորք՝ կորոնավիրուսային COVID-19 վարակի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդել է CNBC-ն:
Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հետ շփման ընթացքում:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ էլի «հազար հազարավոր» զինծառայողներ, ներառյալ՝ բժիշկներ, կուղարկվեն տարբեր նահանգներ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Ուհան քաղաքում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է՝ COVID-19 պաշտոնական անունով: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսը պանդեմիա հայտարարեց: