Կորոնավիրուսի հակամարմինների թեստեր սկսեցին անել ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր տեսակի կորոնավիրուսի հակամարմինների թեստավորում սկսել են անել ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոններում (CDC), հայտնում է Politico- ն՝ հղում անելով CDC-ի ներկայացուցչին:

Նոր թեստերը պարզում են մարդու արյան մեջ հակամարմինների առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս պարզել՝ վարակվե՞լ է արդյոք կորոնավիրուսով, գրում է թերթը: Նշվում է, որ այդպիսի մեթոդը հնարավորություն կտա գտնել այն մարդկանց, ում հիվանդությունն ասիմպտոմատիկ է եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ապաքինվել են և պաշտպանված են երկրորդային վարակից:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Ուհան քաղաքում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է՝ COVID-19 պաշտոնական անունով:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսը պանդեմիա հայտարարեց:




Լրահոս