Ստեղծված դադարը Կրիշտիանուին հնարավորություն կտա լիցքավորել մարտկոցները. Ռոնալդուի առաջին մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առաջին մարզիչ Լեոնել Պոնտեսը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունում ստեղծված դադարը կարող է օգտակար լինել պորտուգալացի ֆուտբոլիստին:

«Այս դադարը, հատկապես նրա տարիքում, կօգնի Կրիշտիանուին լիցքավորել մարտկոցները, պահպանել սպորտային քաղցը եւ խաղալու ցանկությունը։ Ռոնալդուի պարագայում ամենազարմանալին այն չէ, որ նա դեռ 35 տարեկանում ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, այլ նրա կայունությունը։ Նա տարիներ շարունակ բարձր մակարդակի վրա է խաղում ՝ փոխելով առաջնությունները, թիմերն ու նույնիսկ դիրքերը: Դա իսկապես ապշեցնող է»,-Պոնտեսի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը ։

Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն դարձել է 21 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս