«Եվրոպական թագակիրները» շարունակում են կազմել իրենց ամառային տրանսֆերային ծրագրերը։ Այսօր տրանսֆերային շուկայում ամենաշատը քննարկվող ակումբներից մեկը կատալոնական «Բարսելոնա»-ն էր։ «Բլաուգրանան» բացի ձեռքբերումներ կատարելուց պատրաստվում է նաեւ ազատվել թիմի մի քանի ֆուտբոլիստներից։ ArmLur.am-ը առաջարկում է ծանոթանալ օրվա տրանսֆերային նորություններին(գլխավոր 5-ին անդրադարձել ենք ավելի մանրամասն):
«Միլանի» ավագը կարող է հայտնվել «Բարսելոնայում»
Իտալական «Միլանի» կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին հետաքրքրել է Իսպանիայի գործող չեմպոին «Բարսելոնային»։ Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ցանկանում է ամրապնդել պաշտպանության կենտրոնը եւ Ռոմանյոլին նրանց համար նախընտրելի տարբերակ է։ Իտալացի պաշտպանի տրանսֆերը գնահատվում է 50մլն եվրո։ Ռոմանյոլին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման։
Ռոմանյոլիի ծառայությւոններով հետաքրքրված են նաեւ անգլիական գրանդները՝ «Մանչեստեր Յունայթեդն» ու «Չելսին»։ Նշվում է, որ «Միլանը» չի ցանկանում բաց թողնել պաշտպանին եւ պատրաստ է նրա հետ երկարաձգել պայմանագիրը։ Ալեսիոյի եւ միլանյան թիմի գործող պայմանագիրը լրանում է 2022 թվականի ամռանը։
25-ամյա պաշտպանը 2015 թվականին է «Ռոմայից» համալրել «ռոսոներիների» շարքերը։
Էդինսոն Կավանին ցանկանում է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»
Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրոգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կլքի փարիզյան թիմի ճամբարը։ Ֆուտբոլիստի գործակալը ՝ Ուոլտեր Ֆերնանդո Գուգլիելմոնեն, ավելի վաղ հայտնել էր, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքվված են մի շարք ակումբններ եւ Եվրոպայից եւ Հարավային Ամերիկայից։ Ամեն դեպքում, անձամբ էդինսոնը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մասին տեղեկացնում է UOL Esporte-ն։
Հիշեցնենք, որ Կավանիի եւ ՊՍԺ-ի գործող պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կավանիի ծառայություններով հետաքրքրված էր նաեւ անգլիական «Մանչեստեր Յունայթեդը», սակայն վերջինս հետ քայլ է կատարել։ Այսպիսով, Իսպանիայի մայրաքաղաքը ուրուգվայցի ռմբարկուիհաջորդ ամենահավանական կանգառն է թվում։ Էդինսոն Կավանին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Լիվերպուլը» միացել է Կոուտինյոյի համար պայքարին
Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է թիմ վերադարձնել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին, հաղորդում է The Express-ը։ Ըստ աղբյուրի ՝ կողմերը արդեն սկսել են բանակցությունները եւ շատ հնարավոր է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆելիպե Կոոտինյոն կվերդառնա մերսիսայդցիների ճամբար։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական մյուս գիգանտները՝ «Մանչեստեր Յունայթեդը», «Չեսլին», «Արսենալը» եւ «Տոտենհեմը»։
Հիշեցենք, որ ավելի վաղ The Evenening Standard-ը տեղեկացրել էր, որ «բլաուգրանան» Ֆելիպեից պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյի դիմաց։
Չի բացառվում նաեւ այն, որ բրազիլացին կընդգկվի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխության գործարքի մեջ։
Ֆելիպե Կոուտինյոն այժմ վարձակալական հիմունքներվ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 8 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հարի Քեյնի տրանսֆերը ցանկանում են գնել միանգամից 3 գրանդներ
Անգլիական «Տոտենհեմի» աստղային հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է հեռանալ թիմից, քանի որ գոհ չէ «խցանների» ղեկավարության վարած քաղաքականությունից։ Անգլիացի հարձակվողը առաջիկա տրանսֆերային պատուհանի գլխավոր գործող անձանցից մեկն է լինելու։ Calciomercato-ն տեղեկացնում է, որ Քեյնի համար կպայքարի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը Քեյնին բաց կթողնի միայն 120մլն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է լուրջ խնդիր դառնալ գործարքի իրականացման համար, քանի որ թուրինյան ակումբը կորոնավիրուսի տարածման պատճառով բախվել է լուրջ ճգնաժամի եւ պատրաստ չէ այդքան գումար վճարել մեկ ֆուտբոլիստի համար։ «Ծեր Սինյորայի» ղեկավարությունը ամեն դեպքում բանակցություններ կվարի լոնդոնցիների հետ եւ կփորձի նվազեցնել Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը։
Անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեստեր Սիթին» եւ Մադրիդի «Ռեալը»։ The Express-ը տեղեկացնում է, որ երկու գրանդներն էլ չեն պատրաստվում «Տոտենհեմին» վճարել հարձակվողի համար պահանջվող 150մլն ֆունտ ստերլինգը։
Հարի Քեյնը ընթացիկ մրցրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 20 հանդիպման ՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Լաուտարո Մարտինեսը կատարեց առաջին քայլը «Բարելոնա» տեղափոխության համար
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում», տեղեկացնում է Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ Լաուտարոն չի ցանկանում մնալ Միլանում եւ արդեն մերժել է «Ինտերի» ղեկավարության կողմից պայմանագրի երկարաձգման առաջարկը։ «Ներաձուրիները» արգենտինացի հարձակվողին առաջարկել են տարեկան 4մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ «Մանչեստեր Սիթին», «Չելսին» եւ «Բարսելոնան» պատրաստ են Մարտինեսին վճարել տարեկան 10մլն եվրո։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ եւ խաղալ իր հայրենակից Լեո Մեսսիի հետ։ «Ինտերը» Մարտինեսի տրանսֆերի դիաց պահանջում է 111մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Մարտինեսը «Ինտերի» կազմում մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 16 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացի ռմբարկուի եւ իտալական ակումբի միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ՝
«Նապոլին», «Ռոման»,«Լացիոն» եւ «Տորինոն» ցանկանում են պայմանագիր առաջարկել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժունիոր Ֆիրպոյին։
«Արսենալը» կփորձի գնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լեւին Կուրզավայի տրանսֆերը։ Ֆրանսիացու ծառայություններով հեաքրքրված է նաեւ կատալոնական «Բարսելոնան»։
Ֆրանսիական «Լիլի» ֆուտբոլիստ Բուբակարի Սումարեն հայտվել է «Բարսելոնայի» սկաուտների ուշադրության կենտրոնում։ Նրանով հետաքրքրված են նաեւ «Մանչեստեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։
«Յուվենտուսը» պատրաստ է «Վալենսիայի» ֆուտբոլիստ Ֆերրան Տորեսին ձեռքբերելու համար հակառակ ուղղությամբ ուղարկել թիմի պաշտպան Մատիա Դե Շիլյոյին։
«Կալյարիի» հարձակվող Անդրեա Պինամոնտին առաջիկա ամռանը «Նապոլիի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է լինելու։
«Վեսթ Հեմը», «Տոտենհեմն» ու «Նորվիչը» կպայքարեն «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան Ռոբին Կոխի համար։
«Լեսթեր Սիթին» կփորձի համալրվել ֆրանսիական «Անժերի» կիսապաշտպան Բապտիստա Սանտամարիայով։ Նրան անվանում են «հաջորդ Նգոլո Կանտե»։
«Տոտենհեմը» ուշի-ուշով հետեւում է Միլանի «Ինտերի» ուրորգվայցի պաշտպան Դիեգո Գոդինի շուրջ զարգացող իրադարձություններին։ Վերջինս ցանկանում է հեռանալ իտալական ակումբից։
«Միլանը» մտածում է «Նապոլիի» հարձակվող Արկադյուշ Միլիկին թիմ հրավիրելու մասին։Նրանով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը»։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ