![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/875713db6207a742d83e5afd5e5a0999.jpg)
Կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը։ Օրեր անց՝ ապրիլի 21-ին, նա կդառնար 46 տարեկան։
Մասնագիտական հմտություններով միշտ առանձնացող Արթուր Պետրոսյանն իր թիմակիցների հետ հեռուստաընկերության լավագույն հաղորդաշարարերի ամենապատասխանատու հատվածն է ապահովվել։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի անձնակազմը ցավակցում է Արթուր Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։