ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:
Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացվել է, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:
Վաղը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։
Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի Պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո: