ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասիս Մայիլյանի թիմակիցները՝ բողոքի ակցիային․ անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած «Նոր Արցախ» դաշինքի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը երեկ իր ընտրողներին կոչ արեց չգնալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը, այսինքն՝ հետ կանգնեց պայքարից, սակայն նրա թիմակիցները, դաշինքի անդամները երեկ Ստեփանակերտում մասնակցում էին բողոքի ակցիայի՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները։

Եվ որքան էլ Մայիլյանը նախկինում փորձում էր ապացուցել, թե ինքը կանգնած չէ ցույցերի հետևում, սակայն փաստերն ավելի խոսուն են։

Գալստյան Բարդուղ,  «Նոր Արցախ» դաշինքի 6-րդ համար

Վահրամ Ղահրամանյան, «Նոր Արցախ» դաշինքի 5-րդ համար

Վահան Սավադյան, Հադրութի քաղաքապետ, Մասիս Մայիլյանի աջակից

Տիգրան Պետրոսյան, Նոր Արցախ դաշինքի 2-րդ համար

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ դրա գրեթե կեսը` 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։ Սակայն երբ դիտարկում ենք խորհրդարանական ընտրությունները, այլ պատկեր է։ Սամվել Բաբայանի գլխավորած  «Միասնական հայրենիք» կուսակցությունը ստացել է 17365 ձայն, Մայիլյանի գլխավորած դաշինքը՝ 3305 ձայն։ Եվ այս երկու թվերը միասին մի փոքր ավելի է ստացվում այն արդյունքից, որը հավաքել է Մայիլյանը՝ որպես նախագահի թեկնածու։ Ստացվում է՝ նա ունի ընդամենը 3305 կամ դրանից մի փոքր ավելի ձայներ, իսկ մնացած մասը նա ստացել է հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, թեեւ Մայիլյանն ինքը ասում է, թե դրանք երկուսի ձայներն են, այլ ոչ միայն Բաբայանի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս