ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ռուբեն Դիաշը գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երեկ՝ապրիլի 5-ին իր պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ կատարում էր մի վարժություն՝ օրվա ակտիվությունը պահպանելու համար։
Կրիշտիանուն մարտահրավեր էր նետել եւ առաջարկել՝ փորձել գերազանցել իր ռեկորդը։ «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը 45 վայրկանում ոտքերին հպում կատարել էր 142 անգամ։Չելենջին առաջինը արձագանքել է Ռոնալդուի հայրենակից եւ «Բենֆիկայի» պաշտպան Ռուբեն Դիաշը, ով գերազանցել է Կրիշտիանուի ռեկորդը ՝ 45 վայրկյանում կատարեոլվ 150 հպում ոտքերին։ Դիաշը մարտահրավեր է նետել իր հայրենակիցներ Իվան Դիաշին, Ռաֆա Սիլվային, Նելսոն Սեմեդուին, Գոնսալո Գեդեշին եւ Բրունու Ալվեշին։
Էդմոն Մարտիրոսյան

 




Լրահոս