Ոստիկանությունը ապրիլի 3-6-ը բացահայտել է հանցագործության 87 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Բացահայտվել է, մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ծեծի՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, սպառնալիքի, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, խուլիգանության, պետական, հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի հայտնաբերման, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, համակարգչային հանցագործության և կողոպուտի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած և 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս