Ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկից ազատ է արձակվել քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամվ Սարգիս Վարդանյանը, ով 2018 թվականին դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ Երևանի կենտրոնում մահվան ելքով ավտովթարի մեջ մասնակցություն ունենալու համար, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ավտովթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2 ծառայողներ մահացել էին, ովքեր աշխատանքային ծառայության մեջ էին գտնվում։
Սարգիս Վարդանյանն ազատ է արձակվել 2018 թվականին ընդունված ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն, որով 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2.3-ով և վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը և փաստացի նա ազատ է արձակվել օրենքի համաձայն։